Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերում օգոստոսի 5-ին բռնցքամարտի տղամարդկանց 57 կգ քաշային կարգի չեմպիոն դարձավ Ալբերտ Բատիրգազիևը, որը նվաճեց նվաճեց Ռուսաստանի 15-րդ ոսկե մեդալը Տոկիո-2020-ում:
Եզրափակչում 23-ամյա բռնցքամարտիկն ուժեղ գտնվեց ԱՄՆ-ի ներկայացուցիչ Դյուկ Ռագանից: Դա բռնցքամարտի Ռուսաստանի թիմի առաջին ոսկե մեդալն էր Տոկիոյում։