«Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ նախագահ Կարեն Հեքիմյանն անդրադարձել է այսօր ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատար նշանակված Հովհաննես Հովհաննիսյանին և գործընթացին:
Այսօր ամենաթողության ուժով (նշանակումը վիճարկվում է ՍԴ-ում) ԵՊՀ ռեկտորի ժ.պ. նշանակվեց Հովհաննիսյան Հովհաննեսը: Վերջինիս մասին նախկինում շատ բան չէի գրել: Միայն, որ նա հզոր իմքայլական է և ճանաչված դրամաշնորհագետ (սորոսական): Գրել էի նաև որ Հովհաննիսյանը շուրջ 10 անգամ հրապարակայնորեն հերքել է իր՝ ԵՊՀ ռեկտոր դառնալու հավակնությունների վերաբերյալ լուրերը: Նշել էի Հովհաննիսյանի՝ datalex.am կայքի ճանաչված կերպար լինելու վերաբերյալ հանգամանքը: Միաժամանակ խոստացել էի մանրամասն անդրադառնալ Հովհաննիսյան Հովհաննեսի կերպարին միայն վերջինիս՝ ԵՊՀ-ի ղեկավարի պաշտոնում հայտնվելուց հետո: Այսօր այդ օրն է:
Սկսեմ Հովհաննիսյանի դոկտորական ատենախությունից, որի անվանումն է՝ «Վաղ քրիստոնեական դավանաբանական վեճերի կրոնագիտական վերլուծություն (II դարի II կես V դարի I քառորդ): Ատենախոսությունն ունի բազմաթիվ խնդիրներ՝ ապրոբացիա, իմաստային-բովանդակային անհամապատասխանություն, խնդրահարույց նորույթ, օգտագործված գրականություն, մեթոդաբանություն և գիտականություն, խնդրահարույց ձևակերպումներ և այլն:
Մի խոսքով, ձեռքներս ծալած չենք նստել և արձանագրել ենք, որ՝
1.Հովհաննիսյան Հովհաննեսի դոկտորական ատենախոսությունը չի համապատասխանում ԲՈԿ-ի կանոնակարգի պահանջներին,
2.Հովհաննիսյան Հովհաննեսը դոկտորի գիտական աստիճանը ստացել է այդ կանոնակարգի կոպիտ և բազմակի խախտումներով,
3.Հովհաննիսյան Հովհաննեսի գիտական աստիճանի իրավաչափությունը վերանայելու անհրաժեշտություն է առաջացել։
Այսօր, «Քաղաքացու իրավունքների պաշտպան» ՀԿ-ի անունից դիմեցի ԲՈԿ, խնդրելով հարուցել վարչական վարույթ և անվավեր ճանաչել Հովհաննիսյան Հովհաննեսի դոկտորի գիտական աստիճան շնորհելու մասին հրամանը։
Բարի գալուստ ԵՊՀ»: