կարևոր
1513 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-05 19:33

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու փաստը

Պաշտպանության նախարարությունը պարզաբանում է Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու փաստը

Տավուշի մարզում, մասնավորապես՝ Ոսկեպար համայնքում ռուս զինծառայողների գտնվելու մասին լրատվամիջոցներով շրջանառվող տեղեկության վերաբերյալ հայտնում ենք, որ նշված տարածքում տեղակայվել են ռուս սահմանապահներ, իսկ շինաշխատանքներն իրականացվում են սահմանապահների թիկունքային ապահովման շինությունների կառուցման նպատակով։ Այս մասին հաղորդագրություն է տարածել ՀՀ ՊՆ-ն։

Տվյալ գործընթացն իրականացվում է հայ-ռուսական համագործակցության շրջանակում։

Ինչպես ավելի վաղ հրապաարկել էինք՝ ռուս զինվորականները տեղակայվել են ՀՀ Տավուշի մարզի Ոսկեպար գյուղում։ Օգոստոսի 3-ից համապատասխան և ոչ մի պաշտոնական գերատեսչություն տեղեկություն չէր հաղորդում այս մասին՝ չնայած լրատվամիջոցների հարցումներին: