կարևոր
127 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 19:28

Տոկիո-2020․ Հայաստանի վերջին ներկայացուցիչը կմեկնարկի 1/8 եզրափակչից

Տոկիո-2020․ Հայաստանի վերջին ներկայացուցիչը կմեկնարկի 1/8 եզրափակչից

Տոկիոյի Օլիմպիական խաղերում ըմբշամարտի մրցաշարում Հայաստանի վերջին ներկայացուցիչ Վազգեն Թևանյանը (65 կգ քաշային կարգ) կմեկնարկի 1/8 եզրափակչից:

Արդեն տեղի է ունեցել վիճակահանությունը: Թևանյանի մրցակիցը կլինի Ռուսաստանի ներկայացուցիչ Գաջիմուրադ Ռաշիդովը:

Նշենք, որ 25-ամյա Ռաշիդովը գործող աշխարհի չեմպիոնն է և Եվրոպայի կրկնակի չեմպիոն։ Այս գոտեմարտի հաղթողը քառորդ եզրափակիչում կմրցի Գեորգիոս Պելիդիս (Հունաստան)-Մոգոմեդմուրադ Գաջիև (Լեհաստան) զույգի հաղթողի հետ:

1/8 եզրափակչի հանդիպումները տեղի կունենան օգոստոսի 6-ին։ Մեկնարկը՝ Երևանի ժամանակով 06:30-ից: