կարևոր
91 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 19:10

Գանձակ գյուղում ավտոմեքենա է այրվել

Գանձակ գյուղում ավտոմեքենա է այրվել

Oգոստոսի 5-ին, ժամը 14։07-ին Գեղարքունիքի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ Գանձակ գյուղում այրվում է ավտոմեքենա:

Դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից մեկ մարտական հաշվարկ։

Պարզվել է, որ հրդեհը բռնկվել է Հենրիկ Աբրահամյան փողոցում գտնվող «Mercedes» մակնիշի ավտոմեքենայում։

 

Հրդեհը մեկուսացվել է ժամը 14:40-ին, մարվել՝ 14:50-ին: Ավտոմեքենան այրվել է։