18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի ֆուտբոլի կանանց մրցաշարում բրոնզե մեդալակիր է դարձել ԱՄՆ-ի հավաքականը:
Երրորդ տեղի համար խաղում ամերիկուհիները 4:3 հաշվով հաղթել են Ավստրալիայի հավաքականին: ԱՄՆ-ի հավաքականի կազմում դուբլի հեղինակ են դարձել Մեգան Ռապինոն ու Կարլի Լլոյդը: Ռապինոն գոլերից մեկը խփել է անկյունայինից կատարած հարվածով:
Օգոստոսի 6-ին կայանալիք եզրափակչում կմրցեն Շվեդիայի և Կանադայի հավաքականները:
Հիշեցնենք, որ ֆուտբոլի կանանց ԱՄՆ-ի հավաքականը քառակի օլիմպիական չեմպիոն է: Թիմն առաջին անգամ բրոնզե մեդալ նվաճեց Օլիմպիական խաղերում: