Ջրականի հատվածից հայտնաբերվել է ևս մեկ զինծառայողի դի։ Այս մասին տեղեկացնում են ԱՀ ԱԻՊԾ-ից։
Ջրականի (Ջաբրայիլ) և Մատաղիսի ուղղություններում այսօր տեղի ունեցած որոնողական աշխատանքների արդյունքում` Ջրականի դիրքային հատվածից հայտնաբերվել և տարհանվել է ևս մեկ զինծառայողի (պահեստազորային, կամավորական) դի։
Նրա ինքնությունը կհաստատվի ՀՀ-ում` դատաբժշկական փորձաքննությունից հետո։
Զինադադարից հետո` անցած 9 ամիսների ընթացքում, Արցախի գրավյալ տարածքներից տարհանվել է ընդհանուր 1631 դի։