կարևոր
14806 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 17:41

Զոլաքար համայնքում լարված իրավիճակ է․ ոստիկանները շարունակում են բերման ենթարկել համայնքապետարանի աշխատակիցներին․ ՏԵՍԱՆՅՈւԹ

  
Գեղարքունիքի մարզի Զոլաքար համայնքում կրկին լարված իրավիճակ է: Ոստիկանները շարունակում են բերման ենթարկել համայնքապետարանի աշխատակիցներին:

Բերման ենթարկելու ընթացքում նրանցից մեկի առողջական վիճակը վատացել է եւ ստիպված են եղել շտապօգնություն կանչել: Զոլաքարի բնակիչները դեմ են մարզպետի կողմից նշանակված համայնքապետի պաշտոնակատարին:

Մարդկանց խոսքով՝ նախկին ղեկավարը՝ Արման Ղազարյանը, որը նաեւ «Հայաստան» դաշինքի անդամ է, գյուղի համար մեծ աշխատանքներ է արել, իսկ նրան փոխարինող պաշտոնակատարին իրենք չեն ընդունում:

Հիշեցնենք, որ դեռ հուլիսի 27-ի եւ հուլիսի 28-ի վաղ առավոտյան ոստիկանությունը բերման է ենթարկել համայնքապետարանի այն աշխատակիցներին, որոնք դեմ են արտահայտվել նոր ղեկավարի նշանակմանը: