24.05.2022
|
||
---|---|---|
USD | 452.7 -3.03 | |
GBP | 566.33 -7.02 | |
EUR | 484.71 -1.87 | |
GEL | 158.01 -0.92 | |
RUB | 8.02 +0.13 |
Իշխան Սաղաթելյանի՝ ԱԺ փոխնախագահ ընտրվելու առաջին քվեարկության ժամանակ, պարզվում է, միակ անվավեր քվեաթերթիկում նշված է եղել՝ կողմ եմ/դեմ եմ միաժամանակ: Ավելին՝ նույն ընդդիմադիր թեկնածուի ընտրության երկրորդ քվարկությանն էլ այս պարադոքսը կրկնվել է, այսինքն՝ 5 անվավեր քվեաթերթիկներում պատգամավորները հատուկ պլանավորված քվեարկած են եղել՝ կողմ եմ/դեմ եմ միաժամանակ:
Այս մասին ԱԺ ամբիոնից հայտնեց «Հայաստան» խմբակցության անդամ Արամ Վարդևանյանը՝ համոզմունք հայտնելով, որ սա եղել է իշխանության կազմակերպված դեմարշը, որպեսզի «Հայաստան» դաշինքը քվե խնդրի իրենցից: «Բայց մենք ձեզնից քվե չենք խնդրելու, մի բան միայն կարող էինք խնդրել՝ որ նոյեմբերի 9-ի թուղթը չստորագրեիք։ Կամ Արայիկ Հարությունյան անունով նախագահ կա Արցախում, Շուշիի ընկնելու մասին ինչ-որ բաներ է պատմում, կխնդրեինք, որ Շուշիի գրավման հանգամանքները բացահայտեիք»,-ասաց Վարդևանյանը՝ դիմելով իշխանական թևին:
Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։