կարևոր
5755 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 17:23

1998-2008թթ․-ին զոհերի թիվը Հայաստանում և Ացախում կազմել է 92. Ինֆոգրաֆիկա

1998-2008թթ․-ին զոհերի թիվը Հայաստանում և Ացախում կազմել է 92. Ինֆոգրաֆիկա

Ի պատասխան ՔՊ պատգամավոր Վահագն Ալեքսանյանի հնչեցրած այն հայտարարությանը, թե ՀՀ երկրորդ նախագահի պաշտոնավարման օրոք, խաղաղ պայմաններում 700 զինծառայողի զոհ ենք ունեցել, «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արմեն Ռուստամյանը հայտարարեց.

«Պարոն Ալեքսանյան, զոհերի թիվն ավելացնելու համար ոչ մեկ չի ուրախանում: Երբ այս ամբիոնից թվեր եք հայտարարում, կոռեկտ եղեք: ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք զոհերի թիվը Հայաստանում և Ացախում կազմել է 92։ Սրանք արդեն պաշտոնական թվեր են»։ 

2021թվականի հունվարին Yerevan.Today-ը հարցումներ է ուղարկել Գլխավոր դատախազություն՝ պարզելու Հայաստանի Հանրապետության և Արցախի Հանրապետության սահմաններին տարբեր տարիներին հրադադարի խախտման արդյունքում զոհերի թիվը։

ՀՀ առաջին նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի (1991-97թթ.) օրոք զոհերի թիվը կազմել է որոշ հաշվարներով մոտ 7 հազար։ Հիշենք՝ 1991-94 թվականներին արցախյան հաղթական պատերազմ էր, որին զոհ գնաց 6 հազար մեր հայրենակից։ Նրանց արյան գնով ազատագրվեց Արցախը, հիմնվեց Արցախ պետությունը։ Այդ տարիների զոհերի թվերն այսօր պաշտոնական աղբյուրից ստանալ չի ստացվում, այդ իսկ պատճառով հաշվարկները մոտավոր են, սակայն հիմնված են հնարավոր հավաստի տեղեկատվության վրա։

ՀՀ երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի օրոք (1998-2008թթ) զոհերի թիվը Հայաստանում և Ացախում կազմել է 92։ Սրանք արդեն պաշտոնական թվեր են։

Երրորդ նախագահ Սերժ Սարգսյանի օրոք (2008-2018թթ) ունեցել ենք 228 մարտական կորուստ։ Այս զոհերից 86-ը արձանագրվեց Ադբեջանի սադրած Ապրիլյան պատերազմի ընթացքում։ Մյուս տարիների թվերը գրեթե համադրելի են երկրորդ նախագահ Ռոբերտ Քոչարյանի տարիների հետ։

Նիկոլ Փաշինյանի օրոք մարտական կորուստներն անցնում են 5 հազարը, որոշ փորձագետների հաշվարկներով՝ 7 հազար։ Ավելին, Փաշինյանի ասած «աննախադեպ»-ը իրոք դարձավ աննախադեպ․ մենք կորցրեցինք Հայրենիք, որը ձեռք էինք բերել ավելի քան 6 հազար զոհերի գնով և պահել՝ 26 տարի չունենալով լայնամասշտաբ պատերազմ։