կարևոր
1840 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-05 17:08

Գորիսի մշակույթի տան տնօրեն Հայկ Խաչատրյանն ազատ արձակվեց

Գորիսի մշակույթի տան տնօրեն Հայկ Խաչատրյանն ազատ արձակվեց

Վերաքննիչ քրեական դատարանի դատավոր Մխիթար Պապոյանի որոշմամբ փոխվեց Գորիս համայնքի «Գուսան Աշոտի անվան մշակույթի կենտրոն» ՀՈԱԿ-ի տնօրեն Հայկ Խաչատրյանի խափանման միջոց կալանքը։ Այս մասին տեղեկացնում է Գորիսի համայնքի ղեկավարի տեղակալ Մենուա Հովսեփյանը։

«Գորիսի Գուսան Աշոտի անվան մշակույթի տան տնօրեն, քաղբանտարկյալ Հայկ Խաչատրյանը ազատ արձակվեց, տարոսը մեր տղաներին։ Ի դեպ Հայկին առաջինն են ձերբակալել։

Բոլորիս աչքը լույս։ Հատուկ շնորհակալություն մեր փաստաբաններ՝ Դավիթ Կարապետյանին, Րաֆֆի Ասլանյանին եւ Արթուր Քյարունցին։

Արդարությունը հիվանդանում է, բայց չի մահանում....»,- գրել է Հովսեփյանը։

Հայկ Խաչատրյանին մեղադրանք է առաջադրվել ՀՀ քրօրենսգրքի 149.1 հոդվածի 2-րդ մասի 1–ին եւ 2-րդ կետերով (նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուց կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուց հրաժարվելուն հարկադրելը կամ նախընտրական քարոզչությանը մասնակցելուն կամ հանրաքվեի քարոզչություն կատարելուն խոչընդոտելը, որը կատարվել է ծառայողական կամ այլ կախվածությունն օգտագործելով եւ պաշտոնեական դիրքն օգտագործելով):

Հիշեցնենք՝  «Հայաստան» դաշինքի հայտարարությամբ էր հանդես եկել՝ պահանջելով  քննչական մարմնից և դատախազությունից անհապաղ վերացնել Գորիսի մշակույթի կենտրոնի տնօրենի ձերբակալումը։