կարևոր
7099 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-05 16:55

Մենք ԱԺ-ում մուկն ու կատու չենք խաղում, թեկնածու ենք առաջադրել , քվեարկում եք՝ քվեարկեք, քվե տալ չենք խնդրելու․ Իշխան Սաղաթելյանը՝ քպականներին

«Մենք ԱԺ-ում մուկն ու կատու չենք խաղում, թեկնածու ենք առաջադրել , քվեարկում եք քվեարկեք, չեք քվեարկում  շարունակեք  չքվեարկել։ Եթե ուզում եք, որ այս ամբիոնից, որպես թեկնածու, խնդրեմ քվե տաք չեմ խնդրելու»,- խոսքն ուղղելով խորհրդարանական մեծամասնությանը՝  նշեց Իշխան Սաղաթելյանը։

Ստացվում է, որ իշխանությունը գործարք է առաջարկում ընդդիմությանը՝ հրաժարվել քվեարկելու իրավունքից եւ իշխող մեծամասնությունը կքվեարկի ընդդիմադիր թեկնածուի օգտին։

Մասնավորապես՝ իշխանական պատգամավորներն ուզում են ցույց տալ, թե ընդդիմությունը միասնական չէ, և ոչ բոլորն են կողմ քվեարկում Սաղաթելյանի օգտին. «Ինչու եք վստահ, որ «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները կողմ են քվեարկել Ձեր թեկնածությանը»,-ասաց քպական պատգամավոր Վահագն Ալեքսանյանը։

«Եթե իշխող խմբակցությունից որևէ մեկի մտքով անցնում է, որ սրանով կարող է մենք գնանք սակարկումների կամ պայմանավորվածությունների, այդպես չի լինելու: Մենք այստեղ մուկն ու կատու չենք խաղում, քվեարկում եք՝ քվեարկեք, չեք քվեարկում՝ շարունակեք չքվեարկել»,-ասաց Սաղաթելյանը:

Նշենք, որ արդեն երկրորդ անգամ խորհրդարանը չի կարողանում ընտրել ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակ:

Պաշտոնում առաջադրված միակ թեկնածուն Իշխան Սաղաթելյանն է: «Հայաստան» ու «Պատիվ ունեմ» խմբակցությունները երրորդ անգամ պնդում են նույն անձի թեկնածությունը։