Երկիրը քանդելուց, այս վիճակին հասցնելուց հետո իշխանական մեծամասնությունը եկել է այստեղ մանկական խաղերով է զբաղված, ուզում է ցույց տալ, որ ընդդիմությունը անմիասնական է: Այս մասին Աժ իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Նազարյանը:
«Եթե իշխանությունը քաղաքական որոշում ունենար կողմ քվեարկելու, կքվեարկեր, սա պրիմիտիվ խաղ է, այս ձևով եք երկրի հարցերը լուծելու, բա կառավարությունում ինչ եք անելու, Սյունիքի բարձրունքները ոնց ենք պաշտպանելու , Արցախի խնդիրը ոնց ենք լուծելու, սահմանների հարցը լուծելու, ամոթ է, լրջացեք։ Այն տղանները, որ սահմանին կանգնած զոհվում էին, մեծապես թքած ունեին, թե մենք ինչ քաղաքական հայացքներ ունենք, նրանք հայրենիքը իրենց կյանքով են պաշտպանում, ոչ թե որ այսօր մենք գանք այստեղ տունտունիկ խաղանք, »,-ասաց նա: