կարևոր
376 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 15:31

ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ․ Բայդեն

ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ․ Բայդեն

Միացյալ Նահանգների նախագահը հորդորել է Հայաստանին եւ Ադրբեջանին հնարավորինս շուտ ներգրավվել առարկայական բանակցություններում: Այս մասին Ջո Բայդենը նշել է Հայաստանի վարչապետի՝ խորհրդարանական ընտրություններում տարած հաղթանակի եւ նոր կառավարության ձեւավորման առթիվ ուղղված շնորհավորական ուղերձում:

Դրանում ասվում է, որ Վաշինգտոնը հանձնառու է աջակցել կողմերին բանակցելու համապարփակ, խաղաղ կարգավորման շուրջ՝ ԵԱՀԿ Մինսկի խմբի հովանու ներքո:

Նշվում է նաեւ, որ Միացյալ Նահանգներն ուրախ էր աջակցելու Ադրբեջանից հայ ռազմագերիներին ազատ արձակելու ջանքերում, եւ շարունակելու է կոչ անել անվտանգ վերադարձնել բոլոր գերիներին: Բացի այդ, նախագահը Բայդենն իր ուղերձում հայտնել է, որ ԱՄՆ-ն պատրաստակամ է սերտացնել համագործակցությունը Հայաստանի հետ՝ ընդհանուր ժողովրդավարական արժեքների եւ ինստիտուտների հիմքի վրա: