կարևոր
655 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 15:24

Եթե չեն ընտրում, որ գնանք գործարքի, մենք գործարքի չենք գնալու. Իշխան Սաղաթելյան

Եթե չեն ընտրում, որ գնանք գործարքի, մենք գործարքի չենք գնալու. Իշխան Սաղաթելյան

Եթե չեն ընտրում, որ գնանք գործարքի, մենք գործարքի չենք գնալու։ Լրագրողների հետ զրույցի ժամանակ ասաց ԱԺ փոխնախագահի թեկնածու Իշխան Սաղաթելյանը՝ մեկնաբանելով երկրորդ անգամ իր՝ ԱԺ փոխնախագահ չընտրվելը։

Հարցին՝ ընդդիմության մեջ տարաձայնություններ կա՞ն, Իշխան Սաղաթելյանն ասաց. «Իշխանությունն է ուզում ցույց տալ, որ ընդդիմության մեջ պառակտում կա։ Պարզապես թատրոն են սարքում խորհրդարանը։ Ավելի արժանապատիվ է գնալ դեմ քվեարկել, քան քվեաթերթիկներն անվավեր անել»,-ասաց Իշխան Սաղաթելյանը։

«Պատիվ ունեմ» խմբակցության ղեկավար Արթուր Վանեցյանն էլ հավելեց, որ իրենք երրորդ անգամ էլ են կողմ քվեարկելու Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը, 4-րդ և 15-րդ անգամ էլ կողմ են քվեարկելու։