կարևոր
1273 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-05 14:57

Հակահայ ձեր պահվածքը ոչ թե կոնկրետ քաղաքական ուժին վարկաբեկելու փորձ է, այլ մեր պատականությունը կազմաքանդելուն ուղղված գործ․ Արծվիկ Մինասյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պատմական փաստը գլխի վրա շուռ տված ներկայացնելը, ըստ Արծվիկ Մինասյանի, ոչ այնքան պատգամավորի պատմական գիտելիքների պակասն է ցույց տալիս, որքան այս իշխանության՝ թշնամու հետ պասերով խաղալը:

«Եթե իշխանական պատգամավորի տեղյակ չէ պատմությունից, դա  չի հիմնավորում, որ նա կարող է ԱԺ ամբիոնից տգետ ու հիմար հայտարարություն անել մեր պետականության  մասին, ինձ մոտ այլևս համոզմունք է ձևավորվել, որ պատմակամն փաստերը խեղաթյուրելով՝ իշխանությունը միտումնավոր թշնամու օրակարգ է սպասարկում:

1918 թ. Բաթումի պայմանագիրը կնքվել է Հաայստանի անկախության համար, և ձեռք բերելով 12000 քառակուսի կմ վրա անկախություն՝ Հայաստանն իր տարածքներն ընդլայնել է և անգամ ձեր կողմից վկայակոչված և ուժի մեջ չեղած և միայն բացառապես հայ ժողովրդի որոշակի հատվածի փորկության համար ձևական ստորագրված Ալեքսանդրապոլի պայմանագիրը անընդհատ վկայակոչելը, ոչ ավել ոչ պակաս թուրք-ադրբեջանական շահին սպասարկել է նշանակում»,-ասաց Արծվիկ Մինասյանը՝ ըստ էության արձագանքելով իշխանական պատգամավոր դարձած Պաշտպանության նախկին փոխնախարար Գագիկ Մելքոնյանի երեկվա ԱԺ ամբիոնից հնչեցրածելույթին: Երեկ նա պատմական ակնարկներով ՀՅԴ-ին քննադատելով՝ փորձում էր իբր ընդդիմությանը դասեր տալ՝ թե ինչ է նշանակում կապիտուլյացիայով տարածքներ կորցնել և ինչու չի կարելի Նիկոլին կապիտուլյանտ ասել:

«Հակահայ ձեր պահվածքը, որ այս ամբիոնից է հնչում, ոչ թե կոնկրետ քաղաքական ուժին վարկաբեկելու փորձ է, այլ մեր պատականությունը կազմաքանդելուն ուղղված գործ է»,- ասած Մինասյանը շարունակելով՝ «Մենք պետք է նաև օրենսդրական նախաձեռնությամբ հանդես գանք, սուտը, կեղծիքը և պատմական իրողությունները խեղաթյուրելու, հայոց պետականությանը վնասելու վարքագծի համար քրեական պատասխանատվության ենթարկելու կոնկրետ նորմերով»։

Ամբողջական ելույթը՝ տեսանյութում։