կարևոր
2896 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-05 14:38

Մենք համերաշխություն և կարեկցանք ենք հայտնում անտառային հրդեհներից տուժած եղբայրական հույն ժողովրդին․ ՀՀ ԱԳՆ

Հայաստանի Արտաքին գործերի նախարարությունը իր համերաշխությունն ու կարեկցանքն է հայտնում ավելի քանի 80 անտառային հրդեհներից տուժած Հունաստանին:

«Խորապես վշտացած ենք Հունաստանի ողջ տարածքում բռնկված աղետալի անտառային հրդեհների մասին լուրերից։ Մենք համերաշխություն և կարեկցանք ենք հայտնում եղբայրական հույն ժողովրդին այս տագնապալի պահին»,- նշված է գրառման մեջ: