25.05.2022
|
||
---|---|---|
USD | 450.71 -1.99 | |
GBP | 562.98 -3.35 | |
EUR | 480.77 -3.94 | |
GEL | 158.28 +0.27 | |
RUB | 8.04 +0.02 |
«Հայաստան» խմբակցության պատգամավոր Աղվան Վարդանյանն իր ելույթում նախ նշեց, որ ոորշ բաների չի անդրադառնա և խոստանում է առաջիկայում ևս չանդրադառնալ, քանի որ դա իր արժանապատվությունից ցածր է, բայց, ըստ Աղվան Վարդանյանի, երբ մեկը զուրկ է արժանապատվությունից և՛ անգրագետ է, և՛ կարող է զրպարտել, և՛ սուտ խոսել։
«Աղվան Վարդանյան նախարարը կենսաթոշակային համակարգը չի ղեկավարել, կառավարության կառուցվածքով դա եղել է առանձին միավոր՝ տարբեր ղեկավարներով։ Մանկատների՝ 15 տարի շարւնակվող որոշ առանձնյակների թեման բացարձակ սուտ է և զրպարտություն, այդ մասին ժամանակին նախարար Աղվան Վարդանյանը հիմնավոր խոսել է, և ի վերջո քրեական գործերով վերջին տարիներին, այդ թվում վերջին 3 տարիներին, Աղվան Վարդանյանը չի անցնում, անցնում են ուրիշ մեկերը՝ դատարկ, անարժանապատիվ, ապագա չունեցող մեկերը»,-նշեց Աղվան Վարդանյանը։
Ամբողջական ելույթը՝ տեսանյութում: