կարևոր
304 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 14:05

ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարը աստվածաբան, իշխող «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է

ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարը աստվածաբան,  իշխող «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանն է

Երևանի պետական համալսարանի (ԵՊՀ) նիստերի դահլիճում այսօր ԿԳՄՍ նախարար Վահրամ Դումանյանը ներկայացրեց ԵՊՀ ռեկտորի նոր ժամանակավոր պաշտոնակատարին՝ աստվածաբան, «Իմ քայլը» խմբակցության նախկին պատգամավոր Հովհաննես Հովհաննիսյանի: «Ժամանակավոր խորհուրդը ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարի պաշտոնում հաստատել է Հովհաննես Հովհաննիսյանի թեկնածությունը, որն աշխատանքի կանցնի վաղվանից»:

Վահրամ Դումանյանը նշեց նաև, որ ԵՊՀ ժամանակավոր գիտական խորհուրդն ընդունել է Գեղամ Գևորգյանի հրաժարականի դիմումը, որը ներկայացրել էր ապրիլի 23-ին հրավիրված արտահերթ նիստի ժամանակ։ Բավարարել է այն և այսօր իր աշխատանքային վերջին օրն է:

Հիշեցնենք, այսօր ավելի վաղ Երևանի պետական համալսարանի դասախոս Մենուա Սողոմոնյանն ահազանգել էր, որ այս գործընթացը հակասահմանադրական է:

«Պաշտոնակատարի նշանակումը ամբողջությամբ հակասահմանադրական է, որովհետև.

  • այդ նշանակումը տեղի է ունեցել ԵՊՀ հոգաբարձուների ժամանակավոր խորհրդի կողմից, որի ձևավորումն իսկ հակասահմանադրական է ու ԱՅԺՄ ՎԻՃԱՐԿՎՈՒՄ Է ՀՀ ՍԱՀՄԱՆԱԴՐԱԿԱՆ ԴԱՏԱՐԱՆՈՒՄ:
  • ՀՀ սահմանադրական դատարանը օրեր առաջ հակասահմանադրական ճանաչեց «Բարձրագույն կրթության և գիտության մասին» ՀՀ օրենքը, որովհետև դրա դրույթներից մեկը, որ վերաբերում էր բուհերի կառավարման խորհուրդների ձևավորման կարգին (որն, ըստ այս տխրահռչակ օրենքի անցնում էր քաղաքական իշխանության լիարժեք վերահսկողության տակ), ուղղակիորեն հակասում էր բուհական ինքնավարության վերաբերյալ ՀՀ սահմանադրության դրույթին: Իսկ այժմ գործադրի կողմից ձևավորվում է բուհի ժամանակավոր խորհուրդ, նա էլ ռեկտորի ԺՊ է նշանակում, այն դեպքում, երբ համանման վիճակը հակասահմանադրական է ճանաչվում»,- գրել է Սողոմոնյանը: