Ո՛վ չգիտեր, որ խորհդարանական ընդդիմությունը անվերապահորեն մերժում է իշխանություններին, եւ որ ԱԺ-ի մեծամասնությունը անվերապահորեն մերժում է երկու ընդդիմադիր խմբակցություններին էլ։ Այս մասին գրառում է կատարել Երևանի մամուլի ակումբի նախագահ Բորիս Նավասարդյանը․
«Եթե այս բոլորին հայտնի ճշմարտությունը պատգամավորները տասնյակ ձայներով հնչեցնելու կարիքն էին զգում ու որպես առիթ որոշեցին օգտագործել ԱԺ երրորդ փոխխոսնակի թեկնածության շուրջ քննարկումները, բան չունեմ ասելու, որքան էլ տհաճ էր լսել շատերի ելույթները՝ կանոնակարգով այդ իրավունքը իրենց համար նախատեսել է։
Սակայն փոխադարձ մերժումները ի՞նչ կապ ունեն թեկնածուի օգտին քվեարկելու հետ։ Սահմանադրությունը նախատեսել է ընդդիմության համար փոխխոսնակի առնվազն մեկ պաշտոն, երկու ընդդիմադիր խմբակցությունները միասնական թեկնածու են առաջադրել, ժողովուրդն էլ, որին ամեն երկրորդ նախադասությունում հիշատակում են ՔՊ-ականները, ընտրել է այս ընդդիմությանը։
Լուրջ կոմպրոմատ, որը էականորեն տարբերում է առաջադրված ամձին այլ պատգամավորներից, հայտնաբերե՞լ եք։ Բա, էլ ի՞նչ հարց կա մտածելու կամ որոշելու, նույն 70-71 ձայներն էլ, որոնցով քվեարկել եք ձեր փոխխոսնակների համար, տվեք նաեւ քաղաքական հակառակորդին։ Այստեղ արդեն ոչ թե կանոնակարգով նախատեսված այսպես կամ այնպես քվեարկելու իրավունքն է գերակա, այլ Սահմանադրությունը, հարգանքը հունիսի 20-ի ընտրության արդյունքների նկատմամբ եւ ԱԺ ընդդիմության համաձայնեցված որոշումը։ Եթե այդպես չանեք, "կառուցողական" բառի ձեր կողմից ամեն մի արտաբերումը որպես ծաղր է հնչելու»։