Երևանի պետական համալսարանի դասախոս Մենուա Սողոմոնյանն ահազանգում է, որ կես ժամ հետո ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում կներկայացնի ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին, ինչը հակասահմանադրական է:
«Ապօրինության ու զոռբայության հերթական արարը Երևանի պետական համալսարանում:
Կես ժամ հետո ԿԳՄՍ նախարարը ԵՊՀ-ում կներկայացնի ԵՊՀ ռեկտորի ժամանակավոր պաշտոնակատարին: Սույն պաշտոնակատարի նշանակումը ամբողջությամբ հակասահմանադրական է, որովհետև.
Ստացվում է, որ ժամանակին օրինականության թեմաներով կոկորդ պատռողները այսօր առանց աչք թարթելու անում են հակաօրինական, հակաիրավական գործողություններ:
Ստացվում է, որ թքած ունեն Սահամանադրության ու օրենքի վրա:
Չգիտեմ, համալսարանում ով ինչպես, բայց ես չեմ ընդունելու զոռբայության ու թքածականության այս դրսևորումները: Պարտված երկիրը ոտքի կարող է կանգնել, եթե որոշ կարևոր ինստիտուտներ չքանդվեն: Այս քայլերով գործող իշխանությունները նպատակ ունեն քանդել հենց այդ ինստիտուտները՝ Հայաստանը վերջնականապես վերածելով բանանային պետության:
Մի՛ լռեք, համալսարանականներ: Մենք դատաիրավական գործիքներով, աղմուկով, բողոքով հնարավորինս պայքարում ենք այս ապօրինությունների դեմ, Համալսարանի այս նսեմացման դեմ: Դուք էլ գոնե էսպես վերաբերմունք արտահայտեք: Գոնե գրառումներ արեք: Պատահական չէր այս ամենն օգոստոսին իրականացնելը, որ աղմուկ չլինի, որ հանգիստ լինի: Բայց քանի որ մենք ապրում ենք սոցցանցերում, գոնե այստեղ է պետք վերաբերմունք արտահայտել: Մի՛ վախեցեք... Արցախի մեծ մասի, բազմահազար թանկ կյանքերի, պետության ինքնիշխանության կորստի դիմաց մեր կարգավիճակների հնարավոր կորուստը մեծ բան չէ»: