կարևոր
403 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 12:31

Պայթեցրել են Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Պայթեցրել են «Երկիր Ծիրանի» կուսակցության ղեկավար Զարուհի Փոստանջյանի ամուսնու ավտոմեքենան: Այս մասին հաղորդում է Hayeli.am-ը:

Կայքը նաեւ տեսանյութ է հրապարակել, որտեղ երեւում է, որ մեքենայի դիմացի մասը ամբողջովին վնասված է: Այն կայանված է եղել իրենց շենքի բակում:

Մեքենան ամբողջությամբ մոխրակույտի է վերածվել, վնասվել է նաև կողքի կայանված մեքենան: Փոստանջյանը հայտնել է, որ այս քայլը դիտավորություն է։