10.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.78 -0.50 | |
GBP | 490.75 -1.13 | |
EUR | 415.48 -0.02 | |
GEL | 150.15 +0.23 | |
RUB | 6.71 -0.01 |
Մենք գալիս ենք այն համոզմանը, որ Իշխան Սաղաթելյանն ԱԺ ղեկավար կազմում իր պարտականությունները կկատարի համապատասխան ՀՀ Սահամնադրությանը: Եթե մեր որոշ գործընկերների կարծիքով՝ ԱԺ ղեկավարությունը մենք պետք է արագ ձևավորենք, իհարկե պետք է արագ ձևավորենք, բայց այս քննարկումները անհրաժեշտություն են: Ազգային ժողովում ելույթի ժամանակ ասաց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը:
«Քննարկումները պետք է ոչ թե դառնան դասախոսություն, այլ ռեալ վերածվեն խոսքի և քննարկումների և սուր տեսակետներից երբևէ չպետք է խորշել: Ես ինքս զինվորական եմ, բայց արդեն համակերպվել եմ, որ քաղաքական գործընթացներն այլ են և այդտեղ պետք է լսել տեսակետները, բազմակարծությունը հաշվի առնել, նաև համապատասխան հետևություններ անես ինքդ քեզ համար»:
Մանրամասն՝ տեսանյութում։