կարևոր
364 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 10:04

Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովի նիստը՝ ՈՒՂԻՂ

Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 5-ին շարունակում է իր աշխատանքը: Քննարկվում է Իշխան Սաղաթելյանին ԱԺ փոխնախագահի պաշտոնում ընտրելու հարցը։

Հիշեցնենք, որ նորընտիր ԱԺ-Ն առաջին օրերի ընթացքում նախ ԱԺ նախագահ է ընտրել Ալեն Սիմոնյանը, ապա ԱԺ փոխխոսնակներ է ընտրել Ռուբեն Ռուբինյանին ու Հակոբ Արշակյանին: Դրանից հետո խորհրդարանը ձեռնամուխ եղավ ԱԺ ընդդիմադիր փոխխոսնակի ընտրության հարցի քննարկմանը:

Այդ պաշտոնում ընդդիմադիր երկու խմբակցություններն առաջարկել են «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը: Ընտրությունը տեղի կունենա այսօր: 

Հիշեցնենք, որ ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում 7 հարց է ընդգրկված, որի 5-ը դեռ չեն քննարկվել: Դրանք են՝

  • Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ
  • ՀՀ ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին
  • Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
  • Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
  • Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է, որ ԱԺ-ն ունենա 12 մշտական հանձնաժողովներ, ներկայիս 11-ի փոխարեն: Առաջարկվում է առանձնացնել առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները:

Իսկ ահա «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: