կարևոր
358 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-05 09:47

Հրդեհ է բռնկվել Կողբ գյուղի տներից մեկում

Հրդեհ է բռնկվել Կողբ գյուղի տներից մեկում

Օգոստոսի 5-ին, ժամը 02:04-ին Տավուշի մարզային ճգնաժամային կառավարման կենտրոն ահազանգ է ստացվել, որ հրդեհ է բռնկվել Կողբ գյուղի 38-րդ փողոցի տներից մեկի տանիքում:

Ինչպես հայտնում են ՀՀ ԱԻՆ-ից, որ դեպքի վայր է մեկնել ԱԻՆ ՓԾ մարզային փրկարարական վարչության հրշեջ-փրկարարական ջոկատից երկու մարտական հաշվարկ։

Հրդեհը մեկուսացվել է ժամը 03:44-ին, մարվել՝ 04:02-ին: Այրվել է երկհարկանի տան տանիքը (մոտ 144 քմ):