կարևոր
1552 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-05 09:17

Այսօր օգոտոսի 5-ն է․ 1932 թ.այս օրը ստեղծվեց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

Այսօր օգոտոսի 5-ն է․ 1932 թ.այս օրը ստեղծվեց Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը

Օգոստոսի 5, տարվա 217-րդ (նահանջ տարիներին՝ 218-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 148 օր։

  • 1716 թ. – Ավստրո-թուրքական պատերազմի ժամանակ Պետրովարադինյան ճակատամարտում ավստրիական զորքերը ջախջախեցին Օսմանյան Թուրքիայի բանակին։
  • 1850 թ. – ծնվել է Գի դը Մոպասանը, ֆրանսիացի գրող (մահ. 1893 թ.)։
  • 1904 թ. – ծնվել է Սուրեն Ավչյանը, հայ բանաստեղծ, արձակագիր, թարգմանիչ, դրամատուրգ, գրական-մշակութային գործիչ (մահ. 1985 թ.)։
  • 1905 թ. – ծնվել է Արտեմ Միկոյանը (մահ. 1970 թ.) հայազգի հանրահայտ ավիակոնստրուկտոր, ինժեներատեխնիկական ծառայության գեներալ-գնդապետ, ՄԻԳ ռազմական օդանավերի ստեղծողը։
  • 1920 թ. – Հաճընի հերոսամարտի ժամանակ մոտ 200 հայ կամավորներ Կայծակ Արամի (Թերզյան) ղեկավարությամբ աննկատ մոտեցան թուրքական դիրքերին, ոչնչացրին մի ամբողջ դասակ և գրաված ծանր հրանոթը տեղափոխեցին Հաճընի հրապարակ և դրանով սկսեցին կրակ բացել թուրքերի վրա։
  • 1930 թ. – ծնվել է Նիլ Արմստրոնգը, ամերիկացի տիեզերագնաց, լուսնի վրա ոտք դրած առաջին մարդը (մահ. 2012 թ.)։
  • 1932 թ. – ՀՍԽՀ Լուսժողկոմատի որոշմամբ ստեղծվեց Ա. Սպենդիարյանի անվան օպերայի և բալետի ազգային ակադեմիական թատրոնը։
  • 1967 թ. – Փինք Ֆլոյդ բրիտանական պրոգրեսիվ/փսիխոդելիկ ռոք խումբը թողարկեց իր առաջին ալբոմը՝ The Piper at the Gates of Dawn։
  • 1974 թ. – ծնվել է Ռոման Բերեզովսկին, հայ ֆուտբոլիստ, Հայաստանի ֆուտբոլի ազգային հավաքականի նախկին դարպասապահը։