կարևոր
1198 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 20:04

Վստահ ենք, որ մեր պայքարի ընկերը լավագույնս կներկայացնի մեր ժողովրդի շահերը ԱԺ նախագահության կազմում. Հայկ Մամիջանյան

«Պատիվ ունեմ» դաշինքը կողմ է քվեարկելու Իշխան Սաղաթելյանի թեկնածությանը՝ վստահ լինելով, որ մեր պայքարի ընկերը, մարդ ում հետ 8 ամիս ամեն կերպ պայքարել ենք հակահայ դրսևորումների դեմ, լավագույնս կներկայացնի մեր ժողովրդի շահերը ԱԺ նախագահության կազմում»: Այս մասին ԱԺ նիստում «Պատիվ ունեմ» խմբակցության անունից ելույթում հայտարարեց խմբակցության քարտուղար Հայկ Մամիջանյանը:

Անդրադառնալով 2010 թվականին ընդունված վարչատարածքային բաժանման մասին օրենքին՝ Մամիջանյանը հիշեցրեց, որ դա ներպետական փաստաթուղթ է, որը որևէ կերպ չի կարող օգտագործվել միջազգային հարաբերությունների ժամանակ։

«Եթե  ձեր դիվանագիտական ներուժը չի ներում, որպեսզի բացատրեք հակառակորդին, որ այդ փաստաթուղթը չի կարող լինել բանակցային սեղանի փաստարկ, մենք պատրաստ ենք ամեն կերպ մեր դիվանագիտական ներուժը ծառայեցնել դրան»,- ասաց Մամիջանյանը։

Մեկ այլ հակադարձում «Պատիվ ունեմ»-ի պատգամավորն արեց Մարտի 1-ի վերաբերյալ իշխանական պատգամավորներին՝ հիշելով․ «Եթե Մարտի 1 եք հիշում, հիշեք նաև, որ նոյեմբերի 9-ից հետո, երբ այս դահլիճում նստած երիտասարդի դին հայտնաբերեցին, մամուլը շրջանառում էր նաև մի շարք ՔՊ-ականների անուններ, որոնք կարող են կապ ունենալ այդ մահվան հետ։ Խուրհուրդ կտամ այդ օրվա մասին չխոսեք, ձեր ձեռքերն էլ այդքան մաքուր չեն, ձեր ձեռքերին էլ արյուն կա»։

Մանրամասները՝ տեսանյութում:

: