կարևոր
2101 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-04 19:21

ՀԱԿ նախկին անդամ, նախկին քաղաքապետը նշանակվել է Բարձր Տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար

ՀԱԿ նախկին անդամ, նախկին քաղաքապետը նշանակվել է Բարձր Տեխնոլոգիաների արդյունաբերության նախարար

ՀՀ նախագահ Արմեն Սարգսյանը բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար է նշանակել Վահագն Խաչատուրյանին։

«Հիմք ընդունելով վարչապետի առաջարկությունը` համաձայն Սահմանադրության 150-րդ հոդվածի. Վահագն ԽԱՉԱՏՈՒՐՅԱՆԻՆ նշանակել բարձր տեխնոլոգիական արդյունաբերության նախարար»,-նշվում է նախագահի հրամանագրում։

Ծնվել է 1959 թ. Սիսիանում։ Ավարտել է Երևանի Ժողովրդական տնտեսության ինստիտուտը՝ տնտեսագետ որակավորմամբ։ 1982-1990 թթ. աշխատել է «Հրազդանմեքենա» արտադրական միավորումում՝ որպես տնտեսագետ, տնտեսական հետազոտությունների լաբորատորիայի վարիչ։ 1990-1992 թթ. եղել է «Մարս» արտադրական միավորման բաժնի վարիչ, գլխավոր տնօրենի տեղակալ։

1990-1995 թթ.-ին Երևանի քաղաքային խորհրդի պատգամավոր է եղել, այնուհետև 1992 թ. դեկտեմբերի 22-ից մինչև 1996 թ. փետրվարի 22-ը զբաղեցրել է Երևանի քաղաքապետի պաշտոնը։

1995-1999 թթ.-ին ՀՀ Ազգային ժողովի պատգամավոր է եղել, զուգահեռաբար նաև՝ ՀՀ Նախագահ Լևոն Տեր-Պետրոսյանի խորհրդականը։

2008-2013 թթ. - Հայ ազգային կոնգրեսի՝ Մալաթիայի տարածքային կառույցի ղեկավար, Կոնգրեսի տնտեսական հանձնախմբի անդամ է եղել: