Ավարտվեց Ազգային ժողովի այսօրվա հերթական նիստը, ընդդիմությանը վերապահված Աժ փոխնախագահը դեռ չընտրվեց: Ընտրության հարցով գաղտնի քվեարկությունը կկայանա վաղը՝ օգոստոսի 5-ին:
Նշենք, որ խորհրդարանական ընդդմիության կողմից ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու է առաջադրվել «Հայաստան» խմբակցության պատգամավոր Իշխան Սաղաթելյանը։
Հիշեցնենք՝ այսօրվա նիստում «Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանը 71 կողմ ձայնով ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։ Նախօրեին էլ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվեց ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։