կարևոր
142 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 17:50

Վերջին երեք տարում թուրքերին բերեցիք նստեցրեցիք Շուշիում և Ակնայում․ ո՞վ է սրա պատասխանը տալու․ Գեղամ Մանուկյան․ ՏԵՍԱՆՅՈւԹ

Ընդդդիմության ժողովրդի մի կարևոր հատվաի նպատակը, նպատակակետը չ փոխվել, Հայաստան դաշինքի և ոչ միայն դաշինքի, այլ բազմաթիվ մեր հայրենակիցների, որոնք անգամ եթե չեն քվեարկել «Հայաստան» դաշինքի օգտին, բայց շարունակում են մնալ նույն տեսակետին մնալ։ ԱԺ-ում իր ելույթում ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը:

«Պարոն Արշակյանն ասաց՝ միակը չենք, որ պատերազմ ունենք։ Այո՛, պարոն Արշակյան, միակ երկիրը չենք աշխարհում, որ պատերազմ ունենք, բայց միակ երկիրն ենք, որ պատերազմի արդյուքնում պարտություն կրելուց հետո այդ իշխանությունը իր վրա քաղաքական պատասխանատվություն և բեռ չի վերցնում և չի թողնում քաղաքական իշխանությունը գալ հրապարակ»։

Գեղամ Մանուկյանը նաև հիշեց՝ «2017 թվականին Ենոքավան համայնքում մի քաղաքական դաշինք հավաքել է 16 ձայն, դա Փաշինյանի ղեկավարած Ելք դաշինքն է, թե մի տարում ինչ է փոխվել մարդկանց գիտակցության մեջ, չգիտեմ»: 

Նրա խոսքով՝ քաղաքական ինստիտուցիոնալ հիշողությունը շատ կարևոր բան է, քանի որ իշխանության շատ ներկայացուցիչների թվում է, թե մարդիկ հիշողություն չունեն:

«Ո՞վ է սրա պատասխանը տալու, որ քաղաքական ղեկավարությունը չէր գիտակցում, որ Թուրքիան մասնակցելու է Հայաստանի դեմ պատերազմում: Թուրքիան միշտ է ուզել խառնվել Արցախյան կոնֆլիկտին, բայց քաղաքական ղեկավարության ջանքերով նրան ոչինչ չի հաջողվել, իսկ ահա վերջին երեք տարում թուրքերին բերեցիք նստեցրեցիք Շուշիում և Ակնայում»,-ասաց նա:

Մանրամասն՝ տեսանյութում։