Ճապոնիայի մայրաքաղաք Տոկիոյում շարունակվող 32-րդ ամառային Օլիմպիական խաղերի սքեյթբորդինգի կանանց պարկ մրցաձևում ոսկե մեդալակիր դարձավ 19-ամյա ճապոնուհի Սակուրա Յոսոդզումին: 3 փորձերի արդյունքում հա հավաքեց 60,09 միավոր:
Արծաթե մեդալը նվաճեց Ճապոնիայի մեկ այլ ներկայացուցիչ, 12-ամյա Կոկոնա Հիրակին (59.04), իսկ բրոնզե մեդալակիր դարձավ 13-ամյա բրիտանացի Սկայ Բրաունը (56.47):
Տոկիո-2020-ի այս մրցաձևի տղամարդկանց պայքարը կանցկացվի օգոստոսի 5-ին:
Հիշեցնենք, որ Օլիմպիական խաղերի պատմության մեջ առաջին անգամ են անցկացվում սքեյթբորդինգի մրցումներ: Սքեյթբորդինգը սերֆինգ և ժայռամագլցում մարզաձևերի հետ 5 տարի առաջ էր ընդգրկվել օլիմպիական ծրագրում:
Տոկիո-2020-ի փողոցային սքեյթբորդինգի կանանց չեմպիոնի կոչումը նվաճել էր 13-ամյա ճապոնուհի Մոմիջի Նիշիյան: