կարևոր
256 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 20:42

Տոկիո-2020․ Ուկրաինան նվաճեց առաջին ոսկե մեդալը Տոկիոյի Օլիմպիական խաղերում

Տոկիո-2020․ Ուկրաինան նվաճեց առաջին ոսկե մեդալը Տոկիոյի Օլիմպիական խաղերում

Ուկրաինան առաջին ոսկե մեդալը նվաճեց Տոկիոյի Օլիմպիական խաղերում։ Հունահռոմեական ըմբշամարտի 87 կգ քաշային կարգում չեմպիոն հռչակվեց Ժան Բելենյուկը։

2016թ. օլիմպիական փոխչեմպիոնը եզրափակչում մրցեց Եվրոպայի չեմպիոն, աշխարհի փոխչեմպիոն, հունգարացի Վիկտոր Լորինցի հետ եւ առավելության հասավ 5։1 հաշվով։

Այս քաշային կարգում բրոնզե մեդալակիրներ են դարձել Գերմանիան ներկայացնող Դենիս Կուդլան եւ Սերբիայի հավաքականի անդամ Զուրաբի Դատունաշվիլին։

Տոկիոյի Խաղերում Ուկրաինան նվաճել է նաեւ 2 արծաթե եւ 8 բրոնզե մեդալ։