18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
Ճապոնիայում արձանագրվել է կորոնավիրուսով վարակման առավելագույն ցուցանիշը համաճարակի ողջ ընթացքում` 14 200 դեպք մեկ օրում:
Համաճարակի սկզբից ի վեր երկրում կորոնավիրուսով վարակվել է 972 000 մարդ, մահացել` 15 200-ը:
Նոր առավելագույն ցուցանիշ է գրանցվել նաև Տոկիոյում` 4166 դեպք մեկ օրում: Ծանր վիճակում է գտնվում 115 մարդ:
«Քովիդ-19»-ով վարակման առավելագույն քանակով դեպքեր են գրանցվել նաև Տոկիոյի հարևան պրեֆեկտուրաներում:
Մի շարք պրեֆեկտուրաներում օգոստոսի 2-ից արտակարգ դրություն է սահմանվել` կապված հիվանդացության մակարդակի աճի հետ: Տոկիում արտակարգ դրության ռեժիմը երկարաձգվել է մինչև օգոստոսի 31-ը: