կարևոր
673 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 16:52

Անվտանգություն արտադրող երկրից Հայաստանը վերածվել է անվտանգություն մուրացող երկրի․ Լիլիթ Գալստյան

Ես այս ամբիոնում կանգնած դժվարանում եմ հավատալ այն քաղաքական բովանդակությանը, ինչի մեջ հայտնվել է Հայաստանը, իսկ ավելի ճիշտ՝ առերեսվել ենք այն ողբերգությանն ու աղետին, ուր հայտնվել ենք մենք։ Այս մասին իր ելույթում նշեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Լիլիթ Գալստյանը։

«Եկեք հասկանանք՝ ինչպես է Ալիևը խոսում Հայաստանի հետ, որտեղ են Ալիևի կամ Ադրբեջանի աշխարհաքաղաքական շահերն ու նկրտումները, և որտեղ ենք մենք հիմա։ Քաղաքական օրակարգ պարտադրող և անվտանգություն արտադրող երկրից Հայաստանը վերածվել է անվտանգություն մուրացող երկրի, ընդ որում այնպիսի մուրացողի, որին անգամ միջազգային կառույցների մոտ էմոցիա այլևս չի առաջացնում:

Շուտով կլրանա երրորդ ամիսը, որ ադրբեջանական զորամիրավորումները խախտել են Հայաստանի ինքնիշխանությունը, գտնվում են եր տարածքում և ինչ և յուրաքանչյուր օր մենք դիմավորում ենք գերեվարման, զոհի, զինված բախման լուրով։ Ինչո՞վ է զբաղված մեր իշխանությունը, ի՞նչ օրակարգով, ի՞նչ արժեքներով, ի՞նչ առաջնահերթություններով է ապրում քաղաքական մեծամասնությունը»։

Նա հորդորեց իշխանական գործընկերներին․

«Գործընկերություն, խաղաղություն, համերաշխություն քարոզելուց առաջ նախ և առաջ պատրաստ լինել դրան անձամբ, մանավանդ ըստ նրա, երկիրը ծանր պայմաններում է գտնվում:

«Մենք միասնական ուժերով պիտի կանխենք մեր երկրի մայրամուտը»,-եզրափակեց Լիլիթ Գալստյանը