կարևոր
2854 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-04 16:01

Ալեն Սիմոնյանի գործարար ընկերը բարձր պաշտոն է ստացել

Ալեն Սիմոնյանի գործարար ընկերը բարձր պաշտոն է ստացել

Երեկ հայտնի դարձավ, որ Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրության համաձայն՝ Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար է նշանակվել Վահան Նարիբեկյանը։

Նշենք, որ Վահան Նարիբեկյանն ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանի մտերիմ ընկերն է և «Արգավանդ կահույք» խանութների տնօրենն է։ Մամուլը նաև գրել էր, որ Վահան Նարիբեկյանը՝ Արգավանդ համայանքի նախկին համայնքապետ Սամվել Նարիբեկյանի որդին է։

Ի դեպ, ամսիներ առաջ մամուլը նաև գրել էր, որ Նիկոլ Փաշինյանի դեմ ակցիա իրականացրած սյունեցիներին լուսանկարահանելու եւ դրանք ոստիկանությանը փոխանցելու համար իշխանությունն իր հետ Սյունիքի մարզ էր տարել Վահան Նարիբեկյանին։