կարևոր
2101 դիտում, 2 տարի առաջ - 2021-08-04 15:32

Ալեն Սիմոնյանն արդեն երկու անգամ վերազանցել է ԱԺ նախագահի իր լիազորությունները

Ալեն Սիմոնյանն արդեն  երկու անգամ վերազանցել է ԱԺ նախագահի իր լիազորությունները

ՀՀ ԱԺ նախագահ Ալեն Սիմոնյանը վերազանցեց իր լիազորությունները։ ԱԺ նախագահը նկատողություն հայտարարելու լիազորություն չունի։ Այս մասին գրում է «Պատիվ ունեմ» դաշինքի անդամ Արսեն Բաբայանը․

«ԱԺ նախագահը կարող էր պատգամավորի նկատմամբ կիրառել «նախազգուշացում» կարգապահական միջոցը՝ նրա անուն ազգանունը հայտարարելու միջոցով։

Մինչդեռ Ալեն Սիմոնյանը հայտարարեց «նկատողություն» այն էլ առանց անուն ազգանունը հրապարակելու։ Ուստի այդ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառված չէ։

Ալեն Սիմոնյանի կողմից լիազորությունների վերազանցում No 2.

Ալենը Սիմոնյանը հայտարարել է՝ «Կոռեկտ մնացեք՝ վարչապետին անունով դիմելու դեպքում կարգապահական տույժ կկիրառեմ»։

Որևէ մեկին անունով դիմելու պատճառով ԱԺ նախագահը որևէ պատգամավորի նկատմամբ կարգապահական միջոց կիրառելու լիազորություն չունի»։