18.08.2022
|
||
---|---|---|
USD | 405.79 -0.17 | |
GBP | 489.18 -1.95 | |
EUR | 412.81 -0.13 | |
GEL | 145.57 +0.52 | |
RUB | 6.83 +0.13 |
«Մարտի մեկի և 44-օրյա պատերազմի համեմատությունը այնքնա էլ լավ բան չէ»,- նշեց «Հայաստան» խմբակցության ղեկավար Սեյրան Օհանյանը՝ իշխանական թևի պատգամավորների հնչեցրած ակնարկներին ի պատասխան։ Ըստ այդմ պատասխանելով նաև՝ «Հայաստան» խմբակցության պատգամավոր Արամ Վարդևանյանի հետևյալ հարցին․
«Հարց է առաջանում պարոն Օհանյան, մենք ունենք մշտական հանձնաժողով Պաշտպանության հարցերով կամ՝ հանձնաժողովի նախագահ, երբ առաջին անգամ Սյունիքի մարզից ՀՀ-ի ինքիշխան տարածք ներխուժել են, դեռ ռազմագերիներ են վերցրել, եղե՞լ է ՊՆ-ից հարց, կամ համապատասխան հանձնաժղովի նախագահի հրաժարական տալու մասին»։
«44-օրյա պատերազմի հետ կապված շատ հարցեր կան, բայց իրականությունը հետևյալն է՝ մենք լիարժեք չենք տիրապետել իրավիճակին, իշխանությունը չի տիրապետել պատերազմական իրավիճակին»,-նշեց Սեյրան Oհանյանը։
Մանրամասները՝ տեսանյութում։