կարևոր
175 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 14:53

Իշխան Սաղաթելյանը գիտությունների թեկնածու է՝ ի տարբերություն տարբեր տեղեկանքներով բանակից ազատված շատ պատգամավորների և կառավարության բարձրաստիճան պաշտոնյաների․ ՏԵՍԱՆՅՈւԹ

«Առնվազն Իշխան Սաղաթելյանը գիտությունների թեկնածու է և ոչ թե ինքնավնասումով բանակից թռած»,- այս մասին ասաց «Հայաստան» խմբակցության պատգամավոր Գեղամ Մանուկյանը՝ նշելով.

«2018 թվականին ձեր կուսակցության մամուլի խոսնակը, օրենքը փոխելու արդյունքում, ընդունվեց ասպիրանտուրա, եղավ ԱԺ նախագահի օգնական, հետո՝ խորհրդական, երեք տարի շարունակ բանակում չեղավ, զբաղեցրեց մեկ այլ խելացի մարդու տեղ ասպիրանտուրայում, այս տարվա մայիսին դիմում գրեց ասպիրանուրայից դուրս եկավ։ Երեք տարի պետական հովանավորությամբ բանակից թռավ և հիմա էլ հայտնի չէ՝ գնա՞ց ծառայության, թե՝ չէ»։

Այնուհետև, պատգամավոր Արեգնազ Մանուկյանը, դիմելով ԱԺ «Հայաստան» խմբակցության փոխխոսնակի թեկնածու Իշխան Սաղաթելյանին, հարց հնչեցրեց՝ «ինչպե՞ս եք գնահատում, որ մի թիմ, որը չի ծառայել բանակում Ձեզ հարց է հղում բանակում չծառայելու մասին»։

Սաղաթելյանը նշեց, որ նորմալ քաղաքական պայքար է․

«Քանի որ առիթ տվեցիք, պարոն Սարգսյանի հարցին անդրադառնամ. ես օրենքով սահմանված կարգով ստացել եմ Պատմական գիտությունների թեկնածուի կոչում, և դրանով է պայմանավորված եղել իմ զինվորական ծառայության հարցը: 

Առիթ չլիներ, չէի ասի. 2016 թվականի ապրիլի 3-ին պատերազմից մի քանի ժամ անց, իմ ընկերների հետ եղել եմ Արցախի հյուսիսում և դիրքերից իջել եմ միայն մարտական գործողություններն ավարտելուց հետո։ Վերջին 44-օրյա պատերազմում մի քանի անգամ եղել եմ Արցախում, այդ թվում նաև առաջնագծում, բայց այդ ժամանակ ունեի այլ առաքելություն՝ Դաշնակցության չորս վաշտի թիկունքի մատակարարման հարցերով և քաղաքական աշխատանքներով էի զբաղված։

Ես, ի տարբերություն այս դահլիճում նստած շատ պատգամավորների և կառավարությունում շատ բարձրաստիճան պաշտոնյաների, տարբեր տեղեկանքներով և անպիտանելության փաստաթղթով չեմ ազատվել բանակից»։