Օգոստոսի 4-ին, ժամը 11։00-ի սահմաններում, հայ-ադրբեջանական սահմանի Գեղարքունիքի հատվածում արձանագրվել է թշնամու ԱԹՍ-ի՝ ՀՀ օդային տարած մուտք գործելու փորձ։ ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում փորձը կասեցվել է։
Այս մասին հայտնում է ՀՀ պաշտպանության նախարարությունը:
Հիշեցնենք, որ ընդամենը 6 օր առաջ՝ հուլիսի 29-ին ադրբեջանական ԱԹՍ-երը կրկին մուտք էին գործել ՀՀ օդային տարածք, և ՀՀ ԶՈՒ հակաօդային պաշտպանության ստորաբաժանումների գործողությունների արդյունքում խոցվել էր Ադրբեջանի ԶՈՒ սպառազինության մեջ գտնվող «Aerostar» տիպի ԱԹՍ, որի բեկորներն ընկել էին Գեղարքունիքի մարզի Վանեվան գյուղից 3.5 կիլոմետր դեպի հյուսիս։