կարևոր
331 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 13:42

Նոնսենս է, որ մեղսակիցը կարող է քննել հանցագործությունը. Հայկ Մամիջանյան

Նոնսենս է, որ մեղսակիցը կարող է քննել հանցագործությունը. Հայկ Մամիջանյան

«Մեր մեջ Փաշինյանի հետ սուրճ խմող չկա, չկան այնպիսի մարդիկ, որ հետը սուրճ խմեն, հետո լեգիտիմացնեն նրա հակահայկական գործունեությունը»,- այս մասին լրագրողների հետ զրույցում հայտնեց «Պատիվ ունեմ» խմբակցության պատգամավոր Հայկ Մամիջանյանը։

Դիտարկմանը, թե գուցե գաղտնի արվեն ընդդիմադիր ուժերի հետ բանակցությունները, Մամիջանյանը նշեց, որ դահլիճում էլ, դահլիճից դուրս էլ կան շատ գործիքներ, որոնցով դա կարելի է կանխել։

«Որևէ մեկի մտքով չանցնի, որ մենք ռուպրները մոռացել ենք և անցել ենք մանդատի։ Մի ձեռքով կարող ենք խորհրդարանական վերահսկողություն իրականացնել, մյուս ձեռքով կազմակերպել բոլոր ցույցերը, որոնցից սարսափում են իշխանությունները»։

Հայկ Մամիջանյանը՝ անդրադառնալով ստեղծվելիք քննիչ հանձնաժողովը իշխանության կողմից ղեկավարելու մասին, նշեց, որ դա ընդդիմության գործիք է։

«Նոնսենս է, որ մեղսակիցը կարող է քննել հանցագործությունը, խունտայի վրայից 44-օրյա պատերազմի խարանը մաքրելու փորձ է, որը չի հաջողվել»։

Մամիջանյանը նշեց, որ իշխանությունը ապօրինի զավթած անձինք լսելու են իրենց հասցեին այն, ինչին արժանի են, իրենց լռեցնել չի հաջողվի։