Մեր նախընտրական ծրագրի մեջ շատ հստակ հայտարարել ենք՝ եթե մենք գանք իշխանության, կառավարության պետական ամառանոցները դարձնելու ենք զինվորների համար վերականգնողական, ինչ-որ տեղ նաև առողջության կենտրոն։ Այս մասին ԱԺ ամբիոնից ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, խորհրդարանական ընդդմիության կողմից ՀՀ Ազգային ժողովի նախագահի տեղակալի թեկնածու առաջադրված Իշխան Սաղաթելյանը ։
«Պետությունը ունի սոցիալական պատասխանատվություն մեր քաղաքացիների առջև, դա պետության սահմանադրական պարտքն է, և պետք է քայլեր ձեռնարկենք այդ ուղղությամբ։ Մենք նաև մեր խմբակցությունում քննարկել ենք նման նախաձեռնություններով հանդես ենք գալու, այո, գտնում ենք այս վիճակում այն իշխանությունը, որը բերեց հասցրեց մեր երկիրը այս վիճակի, իրավունք չունի օգտվելու կառավարության պետական ամառանոցներից, և դա պետք է հատկացվի մեր զինվորներին»,- նշեց նա։
Հիշեցնենք, որ այս մասին Իշխան Սաղաթելյանը խոսել էր նաև «Հայաստան» դաշինքի նախընտրական ծրագիրը ներկայացնելու ժամանակ՝ նշելով, որ Կոնդի պետական ամառանոցները վերածելու են ժամանակակից վերականգնողական կենտրոնի։