կարևոր
271 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 12:50

ԱԺ աշխատակազմի ղեկավար, տեղակալներ, ԱԺ նախագահի օգնականներ են նշանակվել

ԱԺ աշխատակազմի ղեկավար, տեղակալներ, ԱԺ նախագահի օգնականներ են նշանակվել

Ազգային ժողովի նախագահ Ալեն Սիմոնյանի կարգադրությամբ՝ Վահան Նարիբեկյանը նշանակվել է Ազգային ժողովի աշխատակազմի ղեկավար-գլխավոր քարտուղար:

ԱԺ նախագահի այլ կարգադրություններով՝ Լևոն Սահակյանը նշանակվել է ԱԺ աշխատակազմի ղեկավարի առաջին տեղակալ, Էդուարդ Խանզրադյանը՝ ԱԺ աշխատակազմի ղեկավարի տեղակալ։

Հովհաննես Նալբանդյանը նշանակվել է ԱԺ նախագահի խորհրդական, Դավիթ Առաքելյանը՝ ԱԺ նախագահի օգնական:

Զինա Չալիկյանը և Աշխեն Հայրապետյանը նշանակվել են ԱԺ նախագահի ռեֆերենտներ։