կարևոր
1621 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 11:34

Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը Ապրիլյան պատերազմի կոնկրետ մարտական գործողություններին չի մասնակցել․ Սեյրան Օհանյան

Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը Ապրիլյան պատերազմի կոնկրետ մարտական գործողություններին չի մասնակցել․ Սեյրան Օհանյան

Դարերով մեզ փոխանցված սկզբունք և առանձնահատկություն է միասնությունը։ Ե՛վ Արցախյան ազատամարտի ժամանակ, և՛ Ապրիլյան պատերազմի ժամանակ միասնությունն այդ ժամանակվա իշխանություններն ապահովել են, այս 44-օրյա պատերազամի ընթացքում այդ միասնության գաղափարը և միասնական գործողությունները չարտահայտվեցին։ Այս մասին  այսօր ԱԺ-ում ելույթի ժամանակ հայտարարեց «Հայաստան» խմբակցության պատգամավոր, պաշտպանության նախկին նախարար Սեյրան Օհանյանը։

Նա նաև նշեց, որ Նիկոլ Փաշինյանի ղեկավարած ստորաբաժանումը Ապրիլյան պատերազամի կոնկրետ մարտական գործողություններին չի մասնակցել․ «նրանք մասնակցել են որոշակի ապահովման և ինժեներական ապահովման աշխատանքների, և դա չի հաշվում որպես մարտական գործողությունների մասնակից»։

Օհանյանը հավելեց, որ այս աշխատանքների համար բանակի հրամանատարությունը գնահատել է ու պատվոգիր է տվել Փաշինյանի գլխավորած ստորաբաժանմանը։

Հավելենեք, որ համաձայն Պաշտպանության նախարարության՝ 2020 թվականի նոյեմբերի 25-ին տրված գրության՝ «Քաղաքացիական պայմանագիր» կուսակցության ջոկատը 2016 թվականի մայիսի 14-ից է գործուղվել է Պաշտպանության բանակ Արցախի մարտակերտի շրջանի Ճանկաթաղ բնակավայր։