«Քաղաքացիական պայմանագիր» խմբակցության կողմից առաջադրված թեկնածու Հակոբ Արշակյանն ընտրվեց Ազգային ժողովի փոխնախագահ։
Արշակյանի թեկնածությանը կողմ է քվեարկել 71 պատգամավոր։ Ընդդիմությունը չի մասնակցել քվեարկությանը։
Հիշեցնենք, որ նախօրեին էլ Ազգային ժողովի փոխնախագահ ընտրվեց ՔՊ-ական Ռուբեն Ռուբինյանը։
Ընդդիմությունն ԱԺ փոխնախագահի պաշտոնում առաջադրել է Իշխան Սաղաթելյանի թեկնածությունը։
ԱԺ ընդդիմադիր փոխնախագահ ունենալը սահմանադրության պահանջն է, մենք առաջադրելու ենք թեկնածու: Այս մասին ԱԺ-ում լրագրողների հետ զրույցում ասել է Իշխան Սաղաթելյանը: Եվ հավելել.
«Ոչինչ չի փոխվել մեր օրակարգում, ինչ ասել եմ անցնող ութ ամսվա ընթացքում փողոցում, պատրաստ եմ յուրաքանչյուր րոպե կրկնել այս ամբիոնից, օրակարգը նույնն է, քանի որ երկրի առջև կանգնած մարտահրավերները նույնն են, համակարգային ճգնաժամը հաղթահարված չէ, հետևաբար՝ մեր պայքարը շարունակվում է»: