կարևոր
487 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 10:27

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել․ ՊՆ

Հայ-ադրբեջանական սահմանին հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել․ ՊՆ

Օգոստոսի 4-ի գիշերը և առավոտյան ժամը 10:00-ի դրությամբ իրադրությունը հայ-ադրբեջանական սահմանին հարաբերականորեն կայուն է, հրադադարի ռեժիմի էական խախտումներ չեն արձանագրվել։

ՀՀ ՊՆ-ից հայտնում են, որ ՀՀ զինված ուժերի ստորաբաժանումները լիարժեք վերահսկում են սահմանային իրադրությունը։