կարևոր
1312 դիտում, 1 տարի առաջ - 2021-08-04 10:04

ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի նիստը․ ՈւՂԻՂ

ԱԺ ութերորդ գումարման առաջին նստաշրջանի նիստը․ ՈւՂԻՂ

Հայաստանի նորընտիր Ազգային ժողովն այսօր՝ օգոստոսի 4-ին շարունակում է իր աշխատանքը: Պատգամավորները ընտրում են Աժ փոխնախագահ: 

Օգոստոսի 2-ին ԱԺ նախագահ ընտրվեց իշխող ՔՊ թեկնածու Ալեն Սիմոնյանը: Ընդդիմադիր երկու խմբակցությունները՝ «Հայաստան» եւ «Պատիվ ունեմ» դաշինքները չմասնակցեցին քվեարկությանը՝ հայտարարելով, որ այդ ընտրությունը ընթացել է ԱԺ կանոնակարգ օրենքի խախտմամբ::

ԱԺ անդրանիկ նստաշրջանի օրակարգում 7 հարց է, որի 5-ը դեռ ամբողջությամբ չեն քննարկվել: Դրանք են՝

  • Ազգային ժողովի նախագահի երեք տեղակալների ընտրություններ: Երեկ ընտրվեց միայն մեկ փոխնախագահ՝ ՔՊ թեկնածու Ռուբեն Ռուբինյանը:
  • Հայաստանի Հանրապետության ութերորդ գումարման Ազգային ժողովի մշտական հանձնաժողովներ ստեղծելու մասին
  • Մշտական հանձնաժողովների նախագահների ընտրություններ
  • Կառավարության առաջարկությամբ՝ Կառավարության կառուցվածքի փոփոխության վերաբերյալ օրենքի նախագծի քննարկում
  • Կառավարության ծրագրին հավանություն տալու հարց:

Նշենք, որ «Քաղաքացիական պայմանագիրն» առաջարկում է, որ ԱԺ-ն ունենա 12 մշտական հանձնաժողով, ներկայիս 11-ի փոխարեն: Առաջարկվում է առանձնացնել առողջապահության եւ սոցիալական հարցերի հանձնաժողովները:

Իսկ ահա «Պատիվ ունեմ» եւ «Հայաստան» խմբակցությունները նախագիծ են ներկայացրել, որով առաջարկում է ստեղծել Արցախի հարցերով մշտական հանձնաժողով: