կարևոր
316 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-04 09:18

Այսօր օգոստոսի 4-ն է․ 1922 թ. այս օրը Նեմեսիս գործողության շրջանակներում Հակոբ Մելքումյանը սպանեց Էնվեր փաշային

Այսօր օգոստոսի 4-ն է․ 1922 թ. այս օրը Նեմեսիս գործողության շրջանակներում Հակոբ Մելքումյանը սպանեց Էնվեր փաշային

Օգոստոսի 4, տարվա 216-րդ (նահանջ տարիներին՝ 217-րդ) օրն է։

Տարվա ավարտին մնում է 149 օր։

  • 1326 թ. – դրվեց Մոսկվայի առաջին քարե տաճարի՝ Վերափոխման մայր տաճարի շինարարության հիմքը։
  • 1902 թ. – Լոնդոնում բացվեց Թեմզա գետի տակով անցնող Գրինվիչյան հետիոտնի թունելը։
  • 1911 թ. – ծնվել է Միխայիլ Բոտվիննիկը, ռուս խորհրդային նշանավոր շախմատիստ (մահ. 1995 թ.)։
  • 1914 թ. – Առաջին համաշխարհային պատերազմի ժամանակ Մեծ Բրիտանիան պատերազմ հայտարարեց Գերմանիային։
  • 1918 թ. – զոհվեց Սեբաստացի Մուրադը, հայ հայտնի հայդուկապետ (ծն. 1874 թ.)։
  • 1922 թ. – Նեմեսիս գործողության շրջանակներում հայազգի խորհրդային ռազմական գործիչ Հակոբ Մելքումյանը սպանեց Էնվեր փաշային։
  • 1961 թ. – ծնվել է Բարաք Օբաման, ԱՄՆ-ի 44-րդ նախագահը։
  • 1977 թ. – ծնվել է Ֆրենկի Կազարյանը, ամերիկահայ պրոֆեսիոնալ ըմբշամարտիկ։
  • 1995 թ. – Խորվաթիայի ու Բոսնիա և Հերցոգովինայի զինված ուժերը ներկայիս Սերբիայի տարածքում սկսեցին «Փոթորիկ» ռազմական գործողությունը։