կարևոր
385 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 23:17

Սեպտեմբերից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը

Սեպտեմբերից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը

Սեպտեմբերի 1-ից ավարտվում է Սևանա լճում արդյունագործական ձկնորսության որսաշրջանը։ Այս մասին հայտնում է ՀՀ շրջակա միջավայրի նախարարության մամուլի ծառայությունը։

Նախարարությունը 2021 թվականի մարտի 25-ից մեկնարկել էր Սևանա լճում սիգի արդյունագործական ձկնորսության 2-րդ փուլը։ Համաձայն Գիտությունների ազգային ակադեմիայի 2020 թ. հաշվառման տվյալների՝ Սևանա լճում սիգի ընդհանուր զանգվածը կազմել էր 2345 տոննա, որից արդյունագործական ընդհանուր պաշարը՝ մոտ 586,2 տոննա, որից սիգի փորձարարական որսի 2-րդ փուլի շրջանակում 2021 թ. օգտագործման համար սահմանվել էր առավելագույնը 250 տոննա չափաքանակ։

Ներկայիս տվյալներով ամփոփելով «Սևանա լճում սիգի արդյունագործական փորձարարական ձկնորսության» երկրորդ որսաշրջանը, արձանագրում ենք՝

«Սևան ազգային պարկ» ՊՈԱԿ օրենքով սահմանված կարգով հայտեր ներկայացնելով՝ Շրջակա միջավայրի նախարարության հետ կնքվել է թվով 303 պայմանագիր շուրջ 221տ 164կգ ձկան որս իրականացնելու համար,

Որսի համար սահմանվել և կահավորվել էր 25 մուտքի կետ, սակայն լիճ մուտք են գործել 19 կետից։

Վաղը Շրջակա միջավայրի նախարար Ռոմանոս Պետրոսյանի մոտ հրավիրվել է հրատապ խորհրդակցություն՝ ամփոփելու արդյունագործական որսաշրջանի երկրորդ փուլը, քննարկելու արդյունքերը և արձանագրված թերությունները։

Կարվի հնարավորը, որպեսզի արդյունագործական որսաշրջանի դադարեցումը տարածաշրջանում որևէ սոցիալական խնդրի չհանգեցնի։ Հաշվի կառնվեն մեր հայրենակիցների բոլոր մտահոգությունները, դրանց լուծումներ գտնելու նպատակով կկազմակերպվեն քննարկումներ նախարարության համապատասխան ստորաբաժանումներում։

Այս կարգավորումներն ունեն կարևոր նպատակ՝ ձկնապաշարների վերականգնման միջոցով վերականգնել Սևանա լճի էկոհամակարգի հավասարակշռությունը: