կարևոր
304 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 22:41

Կիեւում բելառուս ակտիվիստը հայտնաբերվել է մահացած, բելառուսցի մարզուհին էլ բողոքել են, թե իրեն փորձել բռնի ուժով Տոկիոյից Մինսկ ուղարկել

Կիեւում բելառուս ակտիվիստը հայտնաբերվել է մահացած, բելառուսցի մարզուհին էլ բողոքել են, թե իրեն փորձել բռնի ուժով Տոկիոյից Մինսկ ուղարկել

  
Բելառուսը նորից հայտնվել է միջազգային հանրության ուշադրության, իսկ ավելի ճիշտ՝ քննադատությունների կենտրոնում: Ու պատճառները մի քանիսն են:

Նախ Կիեւում՝ իր բնակության վայրի մերձակա այգիներից մեկում, մահացած է հայտնաբերվել բելառուս ակտիվիստ, «Ուկրաինայում բելառուսական տան» ղեկավար Վիտալի Շիշովը, որն անհետացել էր նախօրեին՝ առավոտյան վազքի դուրս գալուց հետո: Ըստ նախնական տվյալների, նա առեւանգվել ու սպանվել է անհայտ անձանց կողմից, որոնք փորձել են սպանությունը ներկայացնել որպես ինքնասպանություն: Շիշովն, ի դեպ, օգնում էր բռնաճնշումների հետեւանքով Բելառուսից հեռացած ու Ուկրաինայում ապաստանած անձանց:

Բացի այդ, Միջազգային օլիմպիական կոմիտեն պաշտոնական հետաքննություն է սկսել այն պնդումների վերաբերյալ, թե Բելառուսը փորձել է ստիպել իր մարզիկին վերադառնալ հայրենիք:

Ավելի վաղ, բելառուսցի 24-ամյա վազորդուհի Քրիստինա Տիմանովսկայան հայտարարել էր, թե Բելառուսի հավաքականի ղեկավարները վախեցրել են իրեն եւ փորձել բռնի ուժով Տոկիոյից Մինսկ ուղարկել, երբ ինքը բողոքել է մարզիչների աշխատանքից: Նա նաեւ մտահոգություն էր հայտնել իր անվտանգության համար: Այդ հայտարարությունից հետո Տիմանովսկայան ստացել է Լեհաստանի մարդասիրական վիզա ու առաջիկա օրերին կմեկնի Վարշավա: