կարևոր
247 դիտում, 1 ամիս առաջ - 2021-08-03 22:14

Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ

Ռուստամ Բադասյանը կնշանակվի ՊԵԿ նախագահ

Կառավարության գրավոր քվեարկության հարցերի մեջ ընդգրկված է Էդվարդ Հովհաննիսյանին Պետական եկամուտների կոմիտեի (ՊԵԿ) նախագահի պաշտոնից ազատելու և Ռուստամ Բադասյանին ՊԵԿ նախագահ նշանակելու որոշումների նախագծերը։ Այս մասին տեղեկանում ենք e-gov.am կայքից:

Ավելի վաղ Ռուստամ Բադասյանը գրել էր, որ այսօր՝ օգոստոսի 3-ին, ավարտում է իր ծառայությունը ՀՀ արդարադատության նախարարի կարգավիճակում:

 

Նշենք, որ Ռուստամ Բադասյանը 2013-2014 թվականներին որպես հետաքննիչ աշխատել է ՀՀ կառավարությանն առընթեր պետական եկամուտների կոմիտեի հետաքննության վարչությունում։ 2019 թվականի հունիսի 19-ին Նիկոլ Փաշինյանի առաջարկությամբ նախագահ Արմեն Սարգսյանը Ռուստամ Բադասյանին նշանակել է արդարադատության նախարար։